Հետևեք մեզ։

Բաքվում գտնվող Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է ևս 4 ամսով

11:49, 25 հունվար 2024
Բաքվում գտնվող Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է ևս 4 ամսով

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է ևս 4 ամսով։

Որոշումը կայացրել է Սաբաիլի շրջանային դատարանը։

Նշենք, որ հունվարի 30-ին կլրանար Ռուբեն Վարդանյանի 4-ամսյա կալանքի ժամկետը։ Արցախի նախկին պետնախարարը Ադրբեջանի սահմանապահների կողմից ապօրինաբար ձերբակալվել է Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետից։