Հետևեք մեզ։

Նորք-Մարաշում ձնամաքրման համար քաղաքապետարանի աշխատակիցներն օգտագործել են մանկասայլակ և դույլ․ ակտիվիստը լուսանկարներ է հրապարակել

12:47, 25 հունվար 2024
Նորք-Մարաշում ձնամաքրման համար քաղաքապետարանի աշխատակիցներն օգտագործել են մանկասայլակ և դույլ․ ակտիվիստը լուսանկարներ է հրապարակել

Երևանի քաղաքապետարանը շարունակում է ցնցել աշխարհը՝ կիրառելով «գերժամանակակից բարձր տեխնոլոգիաներ»՝ քաղաքի ձնամաքրման և սանմաքրման ոլորտում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը և հրապարակել այսօր արված լուսանկարները։

«Լուսանկարներում հարգարժան մարդկանց ու «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի մյուս բոլոր բանվորներին խոնարհումս։

Տիգրա՛ն Ավինյան, երեկոյան տեսանյութով կներկայացնեմ, թե ինչպիսի սարքավորումներ կարելի էր գնել աղբահանության հիմնարկի բոլոր աշխատակիցների համար 80 միլիոն դրամով՝ դե էն 80 միլիոնով էլի, որ մի օրվա Ձեր երդմնակալության արարողության վրա եք ծախսել։

Լուսանկարներն արված են այսօր՝ 25.01.2024թ., ժամը 10:30-ին՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում»։

May be an image of 1 person

 

May be an image of 1 person, snowplough and road

 

May be an image of 1 person