Հետևեք մեզ։

Մի ժամանակ թվում էր, թե փողն ամենամեծ խնդիրն է ու եթե փող ունենանք՝ բոլոր հարցերը կլուծվեն, փող ունենք, բայց բախտ չունենք․ Փաշինյան

13:16, 25 հունվար 2024
Մի ժամանակ թվում էր, թե փողն ամենամեծ խնդիրն է ու եթե փող ունենանք՝ բոլոր հարցերը կլուծվեն, փող ունենք, բայց բախտ չունենք․ Փաշինյան

 

Մի ժամանակ թվում էր, թե փողն ամենամեծ խնդիրն է ու եթե փող ունենանք՝ բոլոր հարցերը կլուծվեն։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

 

«Հիմա այն դեպքն է, որ փող ունենք, բայց բախտ չունենք, ինչպես ասում են։ Պետք է ստեղծագործական մոտեցում ցուցաբերենք, որ մեր ակնկալած դպրոցները, բժշկական կենտրոններն ու ճանապարհները ունենանք։ Բայց, ճիշտն ասեմ, կառավարության այն անդամները, ովքեր առնչվում են այս թեմայի հետ, տարվա սկզբից շատ ծանր ու դառը տրամադրության մեջ են, բայց մյուս կողմից մտածում եմ՝ ճանապարհն անցնում է նա, ով քայլում է դրա վրայով»,- ասաց վարչապետը և հավելեց, որ դպրոցաշինության և մանկապարտեզաշինության ծրագիր չի եղել 3-րդ հանրապետության պատմության մեջ և ամենակարևորը չհուսահատվելն է։