Հետևեք մեզ։

ԱԱԾ տնօրենը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել կառույցի գործունեության հաշվետվությունը

13:45, 25 հունվար 2024
ԱԱԾ տնօրենը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել կառույցի գործունեության հաշվետվությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին այցելել է Ազգային անվտանգության ծառայություն՝ 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Ինչպես հայտնում է վարչապետի աշխատակազմը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: