Հետևեք մեզ։

Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն առաջարկել է անվանափոխել Սևաստոպոլը

11:55, 02 ապրիլ 2023
Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն առաջարկել է անվանափոխել Սևաստոպոլը

Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն առաջարկել է անվանափոխել Սևաստոպոլը։ «Ուկրաինայի Գերագույն ռադան ավելի ուշ կորոշի քաղաքի նոր անվանումը։ Միգուցե Ախթիարը (այն գյուղերից մեկը, որը նախկինում գոյություն ուներ Սևաստոպոլի ծոցի հյուսիսային ափին)»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։ Նրա խոսքով՝ դա իբր թույլ կտա խզել պատմական ասոցիացիաները ռուսական ռազմական փառքի քաղաքի հետ։ Դանիլովը նաև կոչ է արել քանդել նավերի հուշարձանը և տեղադրել մեկ այլ խորհրդանիշ դրա պատվանդանին։ Նրա խոսքով, գործողությունների «մանրամասն ծրագիր է մշակում»։