Հանրային ներդրումային կոմիտեի նիստում հաստատվել է «չոր նավահանգստի» խոր, տնտեսատեխնիկական վերլուծությունը, և վարչապետը հանձնարարել է ձևավորել ճանապարհային քարտեզ և արդեն սկսել իրագործումը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ այդ նիստի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել․ «Ըստ այդ համաձայնության՝ «չոր նավահանգիստը», որը համընկնում է «Խաղաղության խաչմերուկի» հյուսիսարևմտյան հանգույցի հետ, ներդրվի հենց «Խաղաղության խաչմերուկի» ընդհանուր ծրագրի մեջ և ներկայանա որպես «Խաղաղության խաչմերուկի» բաղադրիչներից մեկը»:
Քերոբյանի խոսքով՝ ճանապարհային քարտեզն արդեն շրջանառության մեջ է դրվում,որը կազմում էր տեխնիկատնտեսական վերլուծության մաս, դրան զուգահեռ նաև այլ աշխատանքներ են իրականացվում։