Ռուսական Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որը տեղափոխում էր ուկրաինացի գերիներ, կարող էր խոցված լինել ուկրաինական զինված ուժերի կողմից ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգից, որը ԱՄՆ-ը փոխանցել էր Ուկրաինային, հայտնում է Franceinfo ռադիոկայանը՝ հղում անելով ֆրանսիական ռազմական աղբյուրին։
«Իլ-76 ինքնաթիռը խոցվել է ամերիկյան արտադրության Patriot հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, որը գտնվում է ուկրաինական բանակի տրամադրության տակ»,- հայտնում են լրատվամիջոցը՝ վկայակոչելով աղբյուրին։