Հետևեք մեզ։

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում

12:10, 02 ապրիլ 2023
Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Հայտնում են Սերժ Սարգսյանի գրասենյակից։
Նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: