Պաշտոնական Բաքուն մտադիր է ամբողջությամբ լքել ԵԽ-ն։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ արձագանքել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը չհաստատելու որոշմանը՝ պաշտոնական Բաքուն ուսումնասիրում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև ընդհանրապես ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը։
Միաժամանակ Ադրբեջանը կարող է հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասության ճանաչումից։