Հետևեք մեզ։

Նոր Գյուղում պատուհանից մտել են տան ննջասենյակ և ոսկյա զարդեր գողացել

16:21, 25 հունվար 2024
Նոր Գյուղում պատուհանից մտել են տան ննջասենյակ և ոսկյա զարդեր գողացել

Հունվարի 22-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ իր տնից գողություն են արել:

Ոստիկանությունից  հայտնում են, որ Նոր Գյուղի նշված հասցե ոստիկանության Կոտայքի բաժնից օպերատիվ խումբ էր մեկնել: Պարզվել էր, որ պատուհանը հարմարեցված գործիքով բացել, մուտք էին գործել տուն և ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր:

Գողության փաստով քրեական վարույթ էր նախաձեռնվել:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել էր Աբովյան քաղաքի 33-ամյա բնակիչը: Նա ձերբակալվել և տարվել է բաժին:

Աբովյանցի 33-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Քրեական վարույթը շարունակվում է: