Ադէբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը միջնորդություններ է ներկայացրել Արցախի նախկին պաշտոնյաների՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի և Լևոն Մնացականյանի ապօրինի կալանքը երկարացնելու վերաբերյալ։ Միջնորդութրունները բավարարել է Բինագադիի շրջանային դատարանը և ևս 4 ամսով երկարացրել արցախցի գործիչների կալանքը։
Ավելի վաղ Սաբայիլի շրջանային դատարանը 4 ամսով երկարացրել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։