Հետևեք մեզ։

Ռուբեն Վարդանյանի և մեր մյուս հայրենակիցների` Բաքվից վերադարձը պետք է դառնա արտաքին քաղաքականության առաջնահերթություն և ազգային արժանապատվության խնդիր. «Ապրելու երկիր»

18:25, 25 հունվար 2024
Ռուբեն Վարդանյանի և մեր մյուս հայրենակիցների` Բաքվից վերադարձը պետք է դառնա արտաքին քաղաքականության առաջնահերթություն և ազգային արժանապատվության խնդիր. «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Բաքվի դատարանի կողմից ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգվել է 4 ամսով։ 

 

Ակնհայտ է, որ Վարդանյանի գործունեությունն Արցախում որևէ հանցագործություն չի պարունակել, և Ադրբեջանը փորձում է շինծու մեղադրանքներով դատապարտել Ռուբեն Վարդանյանին և ադրբեջանական բանտերում պահվող մեր մյուս հայրենակիցներին։

 

Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս հայրենակիցները օր առաջ պետք է վերադառնան հայրենիք, ինչը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի միասնական պահանջը՝ որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն և ազգային արժանապատվության խնդիր»։