«Բավարիան» մինչև մրցաշրջանի ավարտը չի պատրաստվում փոխել մարզչին,-գրում է Armsport.am-ը։
Լրագրող Քերի Հաուի տվյալներով՝ «Բավարիայի» ղեկավարությունը ծրագրում է մրցաշրջանն ավարտել Թոմաս Տուխելի հետ։
Չնայած Տուխելի հրապարակային հայտարարություններից դժգոհությանը, ակումբի ղեկավարները վստահ են նրա պրոֆեսիոնալ որակների վրա: Բացի այդ, «Բավարիայի» մարզիչը լավ հարաբերություններ ունի մարզական տնօրեն Քրիստոֆ Ֆրոյնդի հետ։
Նշվում է, որ «Բավարիայի» որոշ խաղացողներ դժգոհ են Տուխելի հետ հարաբերություններից, սակայն դեռևս վստահում են նրան։
Հաղորդվում է, որ «Բավարիան» նույնպես դիտարկում է Խաբի Ալոնսոյին նշանակելու տարբերակը, եթե Տուխելը հեռանա մրցաշրջանի ավարտից հետո: Սակայն այս պահին մյունխենցիների ղեկավարությունը շարունակում է վստահել գլխավոր մարզչին։
18 տուրից հետո «Բավարիան» Բունդեսիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է՝ առաջատար Լևերկուզենի «Բայերին» զիջելով 4 միավորով։