Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին

20:57, 25 հունվար 2024
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին:

Վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Փաշինյանը շնորհավորել է տիկին Հովլանդին նոր պաշտոնում նշանակվելու առիթով և հույս հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ընդլայնվել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է առևտրատնտեսական կապերի խորացումը, այդ թվում՝ համատեղ նոր ծրագրերի իրականացումը տարբեր ուղղություններով:

Բերգյլոտ Հովլանդը նշել է, որ Նորվեգիայի կառավարությունը ևս շահագրգիռ է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացմամբ և նշել, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:

Զրուցակիցները քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: