Իսրայելական զինուժը նոր հարձակումներ է իրականացրել Լիբանանում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության թիրախների վրա։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Վերջին մեկ ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը հարվածներ են հասցրել «Հեզբոլլահի» ահաբեկչական ենթակառուցվածքին Թեյր Հարֆի և Այթ ալ-Շաաբի շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, մամուլի ծառայությունից հայտնել են, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները ավիահարվածներ են հասցրել «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանի Քաֆր Քիլա բնակավայրի և Բլիդա շրջանում շիական կազմակերպության դիտակետի վրա։ «Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակի հրետանին հարվածներ է հասցրել նաև Ալ-Զահիրա շրջանին», - նշել են զինվորականները: