Հետևեք մեզ։

Ուկրաինան ստիպված կլինի իր մայրաքաղաքը Կիևից տեղափոխել Լվով․ Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական

22:47, 25 հունվար 2024
Ուկրաինան ստիպված կլինի իր մայրաքաղաքը Կիևից տեղափոխել Լվով․ Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական

Ուկրաինան ստիպված կլինի իր մայրաքաղաքը Կիևից տեղափոխել Լվով՝ Ուկրաինայի պարտությունից հետո, այս մասին ասել է Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական գնդապետ Դուգլաս Մակգրեգորը Judging Freedom-ին տված հարցազրույցում։


«Պաշտպանության նախարարությունից ինչ-որ մեկը կարծում էր, որ երբ ռազմական գործողություններն ավարտվեն, և թվում է, թե դա տեղի կունենա, Ուկրաինայի կառավարությունը կլքի Կիևը և կգնա արևմուտք՝ Լվով», - ասել է նա։  Լվովը նախկինում եղել է Արևմտյան Ուկրաինայի մայրաքաղաքը, հավելել է Մակգրեգորը։


«Սրա մեջ իմաստ կա՝ նկատի ունենալով ռազմական գործողությունների ավարտից հետո ռուսական զորքերի հավանական մոտեցումը Կիևին»,- իր կարծիքն է հայտնել նա։