Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ, նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրել է․«Վիճակը, որում այսօր հայտնվել ենք, մեկի կամ մի քանիսի արածի արդյունք չէ... Սա արդյունք է այդ վիճակի ծանրությունը չգիտակցող ժողովրդի միամտության ասեմ, թե՞ միամիտ անտարբերության, որ իր համար հյուսել է ցանցաթակարդ և փոխանակ վերև, կողք կամ առաջ նայելով՝ մտածի դրանից դուրս գալու ելքերի մասին, անընդհատ հետ ու ներքև է նայում և նորից հայտնվում անցյալի խորխորատում... Այն անցյալի, որտեղ լավը տեր ունի, իսկ վատն, ինչպես միշտ, անտեր է...Պատմության չգրված օրենքն է՝ շահում և հաջողում է այն ժողովուրդը, որն իր ներկան ու ապագան կերտում է ոչ թե սեփական անցյալը փորփրելով ու ավերելով, այլ անցյալի լավի վրա նոր ու ավելի հզորը կառուցելով...Մենք այսօր եղածին ավելացնելու փոխարեն, ունեցածն ավերում ենք... Ավերում ենք, որովհետև, մեզ համար նախընտրելին ես-ն է, այլ ոչ թե Մ Ե Ն Ք-ը ...»։
Վիճակը, որում այսօր հայտնվել ենք, մեկի կամ մի քանիսի արածի արդյունք չէ... ․Սենոր Հասրաթյան
23:50, 25 հունվար 2024