Հետևեք մեզ։

Հալիձորի ճանապարհին մերկասառույցի պատճառով բեռնատար ավտոմեքենաներ են արգելափակվել

00:02, 26 հունվար 2024
Հալիձորի ճանապարհին մերկասառույցի պատճառով բեռնատար ավտոմեքենաներ են արգելափակվել
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար ավտոմեքենա։ 
Հունվարի 25-ին, ժամը 17։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղի վերջնամասում բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Շինուհայրի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար ավտոմեքենա: