Հետևեք մեզ։

Ապրիլյան քառօրյան մեր նպատակն ու վճռականությունը տապալելու ձախողված փորձերից մեկն էր․ Արայիկ Հարությունյան

13:36, 02 ապրիլ 2023
Ապրիլյան քառօրյան մեր նպատակն ու վճռականությունը տապալելու ձախողված փորձերից մեկն էր․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին: 

«Արցախյան գոյապայքարը բեկելու փորձեր բազմիցս են եղել: Ապրիլյան քառօրյան մեր նպատակն ու վճռականությունը տապալելու ձախողված փորձերից մեկն էր: Մենք շարունակում ենք մեր ընթացքը: Եվ քանի դեռ չի մարել հայ ժողովրդի կամքը, արդիական է նրա արդար պահանջը…

Փա՛ռք Հայրենիքի ազատության համար Անմահների գունդը համալրածներին:

Խունկ ու խոնարհում նրանց լույս հիշատակին…»: