Հետևեք մեզ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 տրանսպորտային միջոց

09:29, 26 հունվար 2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 տրանսպորտային միջոց

Հունվարի 25-ին, ժամը 11։21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծղուկ գյուղի վերջնամասում բեռնատարը մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը:

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Գորայքի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 49 բեռնատար և 1 մարդատար ավտոմեքենա: