Հետևեք մեզ։

Ադրբեջանի գլխավոր դատախազը խոսել է Արցախի նախկին պաշտոնյաների վերաբերյալ դատական գործընթացների մասին

11:46, 26 հունվար 2024
Ադրբեջանի գլխավոր դատախազը խոսել է Արցախի նախկին պաշտոնյաների վերաբերյալ դատական գործընթացների մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը դատախազության կոլեգիայի նիստում խոսել է Բաքվում ապօրինաբար կալանավորված Արցախի նախկին պաշտոնյաների վերաբերյալ դատական գործընթացների մասին։

Ալիևը նշել է, որ նրանց գործերով դատավարությունները, ինչպես նաև դատավճիռը կայացվելու է ադրբեջանական դատարաններում։

Հիշեցնենք, որ նախորդ օրերին ևս 4 ամսով երկարացվել է Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի ՊԲ գեներալներ Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի կալանքի ժամկետը։