Հետևեք մեզ։

Դատախազությունը պահանջում է Ղազարավանի նախկին համայնքապետից բռնագանձել 17 անշարժ գույք և դրամական միջոցներ

12:49, 26 հունվար 2024
Դատախազությունը պահանջում է Ղազարավանի նախկին համայնքապետից բռնագանձել 17 անշարժ գույք և դրամական միջոցներ

Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին համայնքապետից բռնագանձել 17 անշարժ գույք և դրամական միջոցներ. դատարանը վարույթ է ընդունել 97-րդ հայցադիմումը․

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 23-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 97-րդ հայցադիմումը:


Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքի նախկին ղեկավարներից մեկից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
․ 17 անշարժ գույք.
․ 2 տրանսպորտային միջոց.
․ 15 մլն 533 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և
փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
․ Շուրջ 19 մլն դրամ՝ որպես ապօրինի գույքի օտարումի ստացված եկամտի մնացորդ: