«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի տներից մեկից իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոցում ծնողները իրավապահներին հայտնել են, որ նա վնասվածքը ստացել է տանը՝ խաղալու ժամանակ երկրորդ հարկի աստիճաններից սայթաքելու և վայր ընկնելու հետևանքով։
Ոստիկանները պարզել են, որ երեխան 2-ամյա Արեգ Մ.-ն է։
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասները՝ սկղբնաղբյուր կայքում։