Հետևեք մեզ։

Հայաստանը հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել մեր անհայտ կորած քաղաքացիների մասին. Ադրբեջանի գլխավոր դատախազ

13:38, 26 հունվար 2024
Հայաստանը հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել մեր անհայտ կորած քաղաքացիների մասին. Ադրբեջանի գլխավոր դատախազ

Զինդատախազության, Պետական ​​անվտանգության ծառայության, Գերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական ​​հանձնաժողովի և այլ համապատասխան կառույցների հետ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհետացած ադրբեջանցիներին հայտնաբերելու ուղղությամբ։

 

Այս մասինասել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը կոլեգիայի նիստում։

 

Նա ասել է, թե «ինչպես ականների դեպքում, հայկական կողմը խուսափում է համագործակցությունից և հրաժարվում է համապատասխան տեղեկատվություն տրամադրել մեր անհայտ կորած քաղաքացիների մասին»։