Հետևեք մեզ։

Ամո՛թ քեզ, Գոնչարենկո, երբ գամ Ստրասբուրգ, այնպես արա, որ աչքիս չերևաս. Էդմոն Մարուքյան

14:11, 26 հունվար 2024
Ամո՛թ քեզ, Գոնչարենկո, երբ գամ Ստրասբուրգ, այնպես արա, որ աչքիս չերևաս. Էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում գրառում է արել՝ մեկնաբանելով ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի ելույթը ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների վավերացման քննարկման ժամանակ:


«Դեռևս 2021 թվականին, որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ, ելույթ եմ ունեցել Ադրբեջանի տրխրահռչակ Ռազմավարի պուրակի վերաբերյալ, որտեղ ադրբեջանական ռեժիմը տեղադրել էր հայ ռազմագերիների մանեկեններ։


Երբ իմ ելույթում ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունները,  ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն բողոքել է նիստի նախագահին, որ թույլ է տվել ինձ ելույթ ունենալ պաստառներով և թույլ չի տվել, որ նա նույնն անի։ Բողոքի այս ակցիան ավարտվել է նրանով, որ ԵԽԽՎ նախագահը խնդրել է նրան հեռանալ նիստերի դահլիճից։

 

Ուկրաինացի պատգամավորի այս երկակի ստանդարտների արդյունքում շատ հետաքրքիր է, թե ինչպես է նա աշխարհից արդարություն պահանջում Ուկրաինայի համար, երբ չի ցանկանում նույն արդարությունը տեսնել Լեռնային Ղարաբաղի՝  էթնիկ զտման ենթարկված հազարավոր բնակիչների և Ադրբեջանում ապօրինի պահվող ռազմագերիների համար: Ամո՛թ քեզ, Գոնչարենկո, երբ գամ Ստրասբուրգ, այնպես արա, որ աչքիս չերևաս, քո ելույթն ինձ տհաճություն պատճառեց», - գրել է Մարուքյանը:



Հիշեցնենք, որ Գոնչարենկոն իր ելույթում հայտարարել էր, որ ադրբեջանական պատվիրակության ԵԽԽՎ-ում լիազորություններից զրկելու համար կուրախանան Մոսկվայում, բայց ոչ Ստրասբուրգում կամ Կիևում:

«Ուզում եմ դիմել ադրբեջանցիներին՝ դուք ազատ աշխարհի մի մասն եք, և մենք ցանկանում ենք ձեզ այստեղ տեսնել»,- ասել էր նա։