Հետևեք մեզ։

Ես զարմանում եմ, թե սա խի չի հիշում, բայց որ պահին հիշողությունը տեղն եկավ․․․ ․ լարված իրավիճակ՝ Ազատի կացարանի հրդեհի գործով նիստին

14:30, 26 հունվար 2024
Ես զարմանում եմ, թե սա խի չի հիշում, բայց որ պահին հիշողությունը տեղն եկավ․․․ ․ լարված իրավիճակ՝ Ազատի կացարանի հրդեհի գործով նիստին

Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով տուժողների հարցաքննությունը շարունակվում է։

Այսօրվա նիստին տուժող Լևոն Խառատյանի հարցաքննության ժամանակ այլ տուժողների իրավահաջորդները դժգոհությունն էին հայտնում առ այն, որ ըստ իրենց՝ կարևոր հարցերի տուժողը չի պատասխանում։
Հարցերից մեկին, թե կան տեղեկություններ, որ դեպքի նախորդող պահին, ոչ թե զենքով ծառայություն է իրականացրել, այլ վառարանի մոտ սուրճ են պատրաստել, ինչին ի պատասխան, Խառատյանն ասաց, որ ինքն ասել է, թե իր գործողություններն ինչպես են եղել, և ինչ կա, ասել է»։

Հարցին, թե կտրականապես հերքո՞ւմ է, որ դեպքի նախորդող պահին վառարանի մոտ է եղել և սուրճ է խմել, Լևոն Խառատյանն ասաց․ «Նախորդող պահին ես սուրճ պատրաստել չեմ հիշում, հիշում եմ, որ պետք է սուրճ խմեինք, կամ թեյ»։

Հարցին, թե վերջը սուրճ խմեցի՞ն, թե՞ ոչ, ո՞վ էր պատրաստում՝ ինքը, թե Հակոբյանը, տուժողն ասաց, որ չի հիշում․ «Չեմ հիշում, որ հիշեի, արդեն մանրամասն կասեի»։

Հարցին, թե բնականաբար իր կյանքում նման իրավիճակ շատ չի եղել, և առաջարկվեց հայտնել այն հանգամանքների մասին, որոնք իր հիշողությունից չեն ջնջվի, ինչպես է, որ իրականում չի հիշում՝ վառարանի մոտ սուրճ էր պատրաստում, թե կասկով ծառայություն էր իրականացնում։

Լևոն Խառատյանն ի պատասխան ասաց, որ հարցի իմաստը չի գտնում, ծառայությունը իրականացրել է, բայց եղել է պահ, որ ներս  է մտել։

Տուժողի իրավահաջորդը դատական նիստերի դահլիճից ասաց․ «Ես զարմանում եմ, թե սա խի չի հիշում, բայց որ պահին հիշողությունը տեղն եկավ, վիզը ոչխարի պես կտրելու եմ»։

Ի պատասխան Լևոն Խառատյանը պտտվեց ու ասաց․ «Արա, շատ ես խոսում արդեն», ինչին հաջորդեց հայհոյանքներն ու սպառնալիքները։

«Էսքան ով է սրան երես տվել»,-ասաց տուժողի իրավահաջորդներից մեկը։

Դատական նիստն ընդմիջվեց։

Հիշեցնենքոր 2022-ի հունվարի 19-ինժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալնրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս էր գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել էր Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։