Հետևեք մեզ։

ՔՊ-ին գումար է փոխանցել գործարարը, որի կողմից կառուցվող շենքի շինթույլտվության առթիվ քրգործ է քննվում․ Factor.am

14:36, 26 հունվար 2024
ՔՊ-ին գումար է փոխանցել գործարարը, որի կողմից կառուցվող շենքի շինթույլտվության առթիվ քրգործ է քննվում․ Factor.am

«Առաննա շին» ՍՊԸ-ի սեփականատեր Արմեն Արամայիսի Ավթանդիլյանը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում իշխող ՔՊ կուսակցությանը կես մլն դրամ է փոխանցել՝ դրամահավաքի ժամանակ։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է նվիրատուների ցանկի ուսումնասիրությունից, որը ստացել ենք ՔՊԿ-ից։ Նշենք, որ Արմեն Ավթանդիլյանի «Առաննա շին» ՍՊԸ-ն բնակելի շենք է կառուցում Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն 2 հասցեում։ Շենքի շինթույլտվության փաթեթում և շինաշխատաքների ընթացքում ենթադրյալ խախտումների առթիվ 2022 թվականի ամռանը քրեական գործ էր հարուցվել՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու և մի խումբ պաշտոնատար անձանց կողմից փաստաթուղթ կեղծելու հոդվածներով։ Ենթադրյալ խախտումներն արձանագրել էր Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և դիմել դատախազություն։

Ուշագրավ է այն փաստը, որ ենթադրյալ խախտումներ թույլ տված գործարարը իշխող ուժին նվիրատվություն է կատարում։ Factor.am-ը ԿԸՀ ռեգիստրի միջոցով պարզեց, որ ՀՀ-ում ընդամենը մեկ Արմեն Արամայիսի Ավթանդիլյան կա, և նվիրատուներ ցանկում նշված անձը չէր կարող ուրիշը լինել։ Նշենք, որ Արմեն Ավթանդիլյանը «Առաննա շին» ընկերության 99,9 տոկոսի սեփականատերն է։ Բաժնետոմսերի 0,1 տոկոսը պատկանում է Գարիկ Համբարձումյանին, որը նաև ընկերության տնօրենն է։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Իրավաբանական անձանց պետական ռիգիստրից։ Գարիկ Համբարձումյանը ոստիկանության պահեստազորի մայորի կարգավիճակում 2020 թվականի դեկտեմբերի 12-ին հայտարարություն էր տարածել՝ դիմելով ոստիկանության ծառայողներին և կոչ արել «դուրս չգալ ժողովրդի դեմ»։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։