Ռաֆայել Նազարյանն ավարտում է իր աշխատանքը Երևանի «Արարատում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբի և մարզչի միջև պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ:
Նրա հետ ակումբից հեռանում են մարզչական շտաբի անդամներ Տիգրան Գևորգյանը, Էրիկ Նազարյանը և Նիկոլայ Սարգսյանը:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Ռաֆայել Նազարյանին ու իր մարզչական շտաբին՝ կատարած աշխատանքի համար և մաղթում է հաջողություններ հետագա կարիերայում:
Մինչ նոր գլխավոր մարզչի նշանակումը՝ թիմը կաշխատի «Արարատ-2»-ի գլխավոր մարզիչ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:
Ռաֆայել Նազարյանն ավարտում է իր աշխատանքը Երևանի «Արարատում»
16:04, 26 հունվար 2024