Հետևեք մեզ։

Ծանր հիվանդություններ ունեցող 11 անձ տեղափոխվել է Հայաստան, Արցախ է վերադարձել 8 բուժառու

16:01, 02 ապրիլ 2023
Ծանր հիվանդություններ ունեցող 11 անձ տեղափոխվել է Հայաստան, Արցախ է վերադարձել 8 բուժառու

Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 11 անձ այսօր Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

 

8 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ 

 

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 4 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: 

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 252 հիվանդ։