Հետևեք մեզ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը խաղաղություն կբերի տարածաշրջանին. Ղարիբաշվիլի

17:51, 26 հունվար 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը խաղաղություն կբերի տարածաշրջանին. Ղարիբաշվիլի

Վրաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը: Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է Թբիլիսիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար համատեղ հայտարարության մեջ։

 

«Մենք միշտ պատրաստ ենք եղել նպաստել կայուն խաղաղության հաստատմանը, որը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին և ժողովուրդներին: Մենք մեծ լավատեսությամբ ենք նայում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությանը: Հուսով եմ, որ երկրները շուտով կստորագրեն խաղաղություն: Այդ համաձայնագիրը, անկասկած, խաղաղություն կբերի տարածաշրջանին»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։