Հետևեք մեզ։

Առողջության ապահովագրության համակարգի ներդրմանն ընդառաջ Անահիտ Ավանեսյանը հանդիպումն է ունեցել Նիդերլանդներից ժամանած փորձագիտական թիմի հետ

19:08, 26 հունվար 2024
Առողջության ապահովագրության համակարգի ներդրմանն ընդառաջ Անահիտ Ավանեսյանը հանդիպումն է ունեցել Նիդերլանդներից ժամանած փորձագիտական թիմի հետ

Առողջության համապարփական ապահովագրության համակարգի ներդրմանն ընդառաջ Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Նիդերլանդներից ժամանած փորձագիտական թիմի հետ: 

 

Մոտ մեկ տարի ուսումնասիրելով ԱՀԱ հայեցակարգը, փորձագետները պատրաստել են զեկույց, որտեղ ներկայացված են հիմնադրվելիք առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամի կառավարման հիմնական դրույթներին և բժշկական կենտրոնների հետ համագործակցության պայմաններին վերաբերող իրենց դիտարկումները: 

 

Անահիտ Ավանեսյանը շեշտել է, որ հիմնադրամի կառավարման և բժշկական ծառայությունների որակի բարելավման վերաբերյալ նիդերլանդական փորձագիտական եզրակացությունը օգտակար կլինի` ապահովագրական հիմնադրամի թափանցիկ և հրապարակային գործունեության մեխանիզմներն ապահովելու համար: