Հետևեք մեզ։

Մոսկվան Միրզոյանին ևս մեկ հրավեր է փոխանցել՝ այցելել Ռուսաստան և քննարկել Երևանի և Բաքվի միջև «խաղաղության պայմանագիրը». Զախարովա

19:24, 26 հունվար 2024
Մոսկվան Միրզոյանին ևս մեկ հրավեր է փոխանցել՝ այցելել Ռուսաստան և քննարկել Երևանի և Բաքվի միջև «խաղաղության պայմանագիրը». Զախարովա

Մի քանի օր առաջ Մոսկվան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ևս մեկ հրավեր է փոխանցել՝ այցելել Ռուսաստանի Դաշնություն և քննարկել Երևանի և Բաքվի միջև «խաղաղության պայմանագիրը», ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Արարատ Սամվելովիչ Միրզոյանին Մոսկվայում խաղաղության պայմանագրի հարցերի շուրջ խորհրդակցությունների հրավեր է ուղարկվել՝ սկսած անցյալ տարվա սեպտեմբերից, ի թիվս այլոց, դա քննարկվել է տարբեր մակարդակներում երկկողմ շփումների ժամանակ, վերջին հրավերը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ»,- նշել է նա։