Հետևեք մեզ։

Երևանում «BMW X3» է այրվել (լուսանկարներ)

19:39, 26 հունվար 2024
Երևանում  «BMW X3»  է այրվել (լուսանկարներ)
Հունվարի 26-ին, ժամը 14։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գուսան Շերամի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։37-ին, մարվել՝ 15։08-ին։ Այրվել է «BMW X3» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Բ., ծնված 1997 թ.) և մասամբ ջերմահարվել նշված տարածքում գործող ավտոտեխսպասարկման կետի կախովի առաստաղը՝ մոտ 4 քմ:
 
Հրդեհի հետևանքով կա երկու տուժած, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։