Հետևեք մեզ։

Բախվել են Ալեն Սիմոնյանի ընտանիքին սպասարկող մեքենան և BYD-ը (լուսանկարներ)․ Shamshyan.com

22:24, 26 հունվար 2024
Բախվել են Ալեն Սիմոնյանի ընտանիքին սպասարկող մեքենան և BYD-ը (լուսանկարներ)․ Shamshyan.com

Հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «Գայի պոստ»-ի մոտ բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 110 HH 01 համարանիշի և BYD մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով տուժածներ չկան։

Աղբյուրի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser Prado-ի համարանիշները հաշվառված է ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքին։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։