Ռուսաստանի քննչական կոմիտեն հրապարակել է կադրեր, որոնցում ուկրաինացի ռազմագերիները նստում են ռուսական Իլ-76 ինքնաթիռը, որը, ըստ ռուսական կողմի, կործանվել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո։ Տեսանյութը հրապարակվել է գերատեսչության Telegram ալիքում։ «Կադրեր, թե ինչպես են ուկրաինացի ռազմագերիները բարձրանում Իլ-76 ինքնաթիռ, որը կործանվել է Բելգորոդի շրջանում ահաբեկչության հետևանքով»,- ասվում է զեկույցում։
Տեսանյութն՝ այստեղ։
Հունվարի 24-ին Բելգորոդի մարզում կործանվել է ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ինքնաթիռում եղել են ուկրաինացի ռազմագերիներ, որոնց տեղափոխում էին փոխանակման նպատակով։ Ռուսական իշխանությունները հայտնում են, որ ինքնաթիռը խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պահանջում է միջադեպի միջազգային հետաքննություն։