Հետևեք մեզ։

Հայաստանում հայհոյանքով ազդեցիկ դառնալու մոլուցքը սկսում է մարել. Կարեն Անդրեասյան

10:24, 27 հունվար 2024
Հայաստանում հայհոյանքով ազդեցիկ դառնալու մոլուցքը սկսում է մարել. Կարեն Անդրեասյան

 

Հայաստանում հայհոյանքով ազդեցիկ դառնալու մոլուցքը սկսում է մարել: Հանրային բանավեճում աստիճանաբար հաղթում է կիրթ ու փաստարկված խոսքը: Վերացման եզրին է նաև դեղին մամուլը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

 

«Հայաստանում կա խոսքի լիարժեք ազատություն, միևնույն ժամանակ ունենք զրպարտությունից ու վիրավորանքից պաշտպանող օրենսդրություն: (2011-ին մամուլը ինձ հիշատակելիս վերջում պարտադիր գրում էր, որ ես եմ այդ դիվային օրենքի հեղինակը:) Գարնանը դատարանները կբեռնաթափվեն, և հայհոյողների պատիժն ավելի արագ տեղ կհասնի: 

Բռնության կոչերը ևս մեծամասամբ ստանում են պատշաճ քրեաիրավական ընթացք: Մնում է փակել օտարերկրյա թիկունքից վայրահաչողների բերանը, ովքեր հայհոյում են հայրենիքում` Հայաստանում ապրողներին: Դեռ կգտնենք նաև այս հարցի լուծման իրավական ճանապարհը»,-գրել է նա։