2022 թվականից ի վեր Տեքսասից երկրի այլ շրջաններ են տեղափոխվել 102,1 հազար անօրինական միգրանտներ։ Այս մասին ասվում է Տեքսասի նահանգապետարանի կայքում ուրբաթ հրապարակված հայտարարության մեջ։
«Տեքզասը 2022 թվականի ապրիլից Վաշինգտոն է տեղափոխել ավելի քան 12,5 հազար միգրանտ, 2022 թվականի օգոստոսից՝ ավելի քան 37,5 հազար միգրանտ Նյու Յորք, 2022 թվականի օգոստոսից՝ ավելի քան 31,2 հազար` Չիկագո, 2022 թվականի նոյեմբերից՝ ավելի քան 3, 4 հազար՝ Ֆիլադելֆիա»։ ասված է հայտարարության մեջ։
Ավելի քան 16 հազար միգրանտներ տեղափոխվել են Դենվեր, ավելի քան 1,5 հազարը՝ Լոս Անջելես։
Հունվարի 22-ին Fox News-ը հայտնել է, որ ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է հեռացնել 30 մղոն (մոտ 48 կմ) լարային ցանկապատը Տեքսասում` ԱՄՆ-Մեքսիկա սահմանին, որը տեղադրվել էր միգրանտների հոսքի դեմ պայքարի շրջանակներում: Դատարանի որոշումը սահմանապահ ծառայությանը թույլ է տալիս կտրել լարերը սահմանի երկայնքով: Տեքսասի ազգային գվարդիան արգելափակել է դաշնային սահմանապահների մուտքը Ռիո Գրանդե գետի երկայնքով Մեքսիկայի հետ սահմանի (մոտ 4 կմ երկարությամբ) հատվածում։