Հետևեք մեզ։

«Ինձ 2-3 հոգով բռնել էին և Հայաստանի ազգային ժողովի նախագահը թքեց երեսիս». մանրամասներ միջադեպից. News.am

18:51, 02 ապրիլ 2023
«Ինձ 2-3 հոգով բռնել էին և Հայաստանի ազգային ժողովի նախագահը թքեց երեսիս». մանրամասներ միջադեպից. News.am

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ունեցած միջադեպի հետեւանքով վնասվածք եմ ստացել աչքիս հատվածում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կասկադում Ալեն Սիմոնյանին «դավաճան» անվանած ՀՅԴ բյուրոյի անդամ Կարեն Մկրտչյանը:

 

«Կասկադում քայլում էի, երեխաներիս հետ նախաճաշի էի գնացել: Նկատեցի որ անվտանգության աշխատակիցներ սկսեցին գալ, մեքենաներ լցվեցին, իմացա, որ Ալեն Սիմոնյանն է, իր բնորոշումը տվեցի իրեն մի քանի անգամ, այսինքն՝ որ ինքը դավաճան է: Այն ընթացքում ինձ մոտեցան ՊՊԾ 2 աշխատակից, ձեռքերիցս բռնեցին, ու Ալեն Սիմոնյանն ինձ ասաց՝ դավաճանը մամադ է, ու թքեց երեսիս: Ինձ պառկեցրին գետնին, այնուհետեւ տարան ոստիկանական բաժանմունք»,- պատմեց միջադեպի մասնակիցը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։