Հետևեք մեզ։

Ցավալի է, որ պատկան մարմինները նախագահին չեն տեղեկացնում երկրում բարձր մակարդակի այցերի մասին. Սալոմե Զուրաբիշվիլին՝ Թբիլիսի Նիկոլ Փաշինյանի այցի մասին

11:20, 27 հունվար 2024
Ցավալի է, որ պատկան մարմինները նախագահին չեն տեղեկացնում երկրում բարձր մակարդակի այցերի մասին. Սալոմե Զուրաբիշվիլին՝ Թբիլիսի Նիկոլ Փաշինյանի այցի մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆեյսբուքյան էջում ափսոսանք է հայտնել, որ իրեն հնարավորություն չի ընձեռվել հանդիպել աշխատանքային այցով Թբիլիսիում գտնված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Վրաստանի նախագահը ողջունում է ՀՀ վարչապետի այցը երկիր, բայց ցավալի է, որ Վրաստան կատարած այցի ընթացքում նախագահին հնարավորություն չի տրվել հանդիպել և պատշաճ ընդունել երկրների ղեկավարներին։

Ցավալի և ուշագրավ է նաև, որ պատկան մարմինները նախագահին չեն տեղեկացնում երկրում բարձր մակարդակի այցերի, հանդիպումների կամ միջոցառումների մասին»,-գրել է Վրաստանի նախագահը։