Հետևեք մեզ։

Մենք երախտապարտ ենք Ռուսաստանին Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերի համար. Բյուլբյուլօղլու

12:11, 27 հունվար 2024
Մենք երախտապարտ ենք Ռուսաստանին Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերի համար. Բյուլբյուլօղլու

Մոսկվան շարունակում է մնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների հարթակ, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն։


«Այսօր մենք երախտապարտ ենք Ռուսաստանին Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերի համար, և Մոսկվան շարունակում է խաղաղ բանակցությունների հարթակ մնալ։ Հատկապես ուզում եմ նշել, որ Ադրբեջանի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում, որն արդեն պատմություն է դարձել»,- ընդգծել է դիվանագետը: