Թուրքիայում՝ Իզմիրի մոտակայքում, տեղի է ունեցել 5,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Հայտնում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությունը։
Ինչպես հաղորդում է TRT Haber-ը, երկրաշարժը զգացվել է Էգեյան ծովի ափամերձ շատ շրջաններում և խուճապ է առաջացրել տեղի բնակիչների շրջանում։ Իզմիր նահանգի նահանգապետ Սուլեյման Էլբանը եթերում ասել է, որ երկրաշարժի բացասական հետեւանքների մասին տվյալներ չունի։