Արգելել են Մաքսիմ Գալկինի մուտքը Բալի։ Ռուս կատակերգուն այսօր այնտեղ պետք է հանդես գար համերգով, սակայն նրան օդանավակայանում արգելել են մուտք գործել երկիր։ Սահմանային ծառայության աշխատակիցները հայտնել են, որ նրա տվյալները սև ցուցակում են։ Գալկինին անմիջապես հետ են ուղարկել Ինդոնեզիայից՝ չնայած նախկինում բացված աշխատանքային վիզային։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա այժմ Դենպասար օդանավակայանում սպասում է Վիեննա մեկնող ինքնաթիռին։