Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան, որտեղ կմասնակցի Լենինգրադի ֆաշիստական շրջափակումից ազատագրման 80-ամյակին նվիրված միջոցառումներին, կմասնակցի Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստին և երկկողմ բանակցություններ է վարել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է բելառուսական պետության ղեկավարի պաշտոնական կայքը։
«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 27-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն»,- ասվում է շաբաթ օրը բելառուսական պետության ղեկավարի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան
14:32, 27 հունվար 2024