Միացյալ Նահանգները մտադիր է 15 տարվա մեջ առաջին անգամ իր միջուկային զենքը տեղակայել բրիտանական հողում, գրում է The Telegraph-ը՝ վկայակոչելով Պենտագոնի պետական գնումների կայքում տեղադրված փաստաթղթերը։
Հրատարակությունը մի քանի հղում է գտել ծրագրին, ըստ որի՝ Միացյալ Նահանգները մտադիր է միջուկային զենք տեղադրել անգլիական Սաֆոլկ կոմսության Լեյքենհիթ ռազմաբազայում (ինչպես նշում է թերթը, այս բազայում միջուկային զենք է եղել Սառը պատերազմի տարիներին): Նախատեսվում է նաև հունիսին այնտեղ սկսել ամերիկացի զինվորականների համար նախատեսված հանրակացարանի կառուցումը, հետևում է փաստաթղթերից
The Telegraph-ը նշում է, որ հրապարակված պլաններում, մասնավորապես, խոսվում է Մեծ Բրիտանիայում «գալիք միջուկային առաքելության» նախապատրաստման համար լրացուցիչ բալիստիկ պաշտպանության սարքավորումների անհրաժեշտության մասին։
Թերթի տվյալներով՝ բրիտանական ռազմաբազայում սպասվում է B61-12 միջուկային մարտագլխիկներ, որոնք կարող են ունենալ մինչև 50 կիլոտոննա թողունակություն։ Սա երեք անգամ ավելի է, քան Հիրոսիմայի վրա նետված ռումբը, նշում է The Telegraph-ը։
Պենտագոնի ներկայացուցիչը հրատարակության հետ զրույցում ասել է, որ Միացյալ Նահանգները պարբերաբար արդիականացնում է իր ռազմական օբյեկտները դաշնակից երկրներում։ Նրա խոսքով, այս գործունեությունը կարող է ուղեկցվել չգաղտնազերծված փաստաթղթերի հրապարակմամբ, որոնք «կանխատեսումներ չեն պարունակում և նախատեսված չեն որևէ կոնկրետ դիրքորոշում կամ հիմնավոր մանրամասներ բացահայտելու համար»։