Հետևեք մեզ։

Տիգրան Ավինյանը հորդորում է երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և հայտնում է, որ կարմիր գծերը երկու օր անվճար են

16:33, 27 հունվար 2024
Տիգրան Ավինյանը հորդորում է երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և հայտնում է, որ կարմիր գծերը երկու օր անվճար են

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հորդորում է երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։

Նա գրել է.

«Սիրելի՛ երևանցիներ, հաշվի առնելով հունվարի 27-ին վերսկսված ձյան տեղումները, հորդորում ենք ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով: 

 

Տեղումները շարունակվել են ամբողջ օրվա ընթացքում, ուստի խնդրում ենք ցուցաբերել զգուշավորություն՝ հաշվի առնելով փողոցներում առկա երթևեկության բարձր ռիսկայնությունը:

 

Ուզում եմ նաև տեղեկացնել, որ գիշերվանից ձյան տեղումների վերսկսմանը զուգահեռ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները և շարունակվում են տեղացող ձյան պայմաններում:

 

Հնարավոր մեքենաների կուտակումները փողոցներում, մայրաքաղաքի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիները այսօրվա և վաղվա ընթացքում կգործեն անվճար, քանի որ կարող է առաջանալ չնախատեսված կայանումների անհրաժեշտություն»։