Այսօր մեծանուն կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 85-ամյակն է։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը հանդես է գալիս հոբելյանական համերգով (Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։
Համերգային ծրագրում կհնչի Տիգրան Մանսուրյանի ակադեմիական երաժշտությունը, մասնավորապես՝ ջութակի և ալտի կոնցերտները, ինչպես նաև կոմպոզիտորի հեղինակած և սիրված կինոերաժշտությունը, որը կուղեկցվի կինոֆիլմերից կադրերով։
Համերգի ծրագիր՝
Կոնցերտ ալտի և նվագախմբի համար թիվ 1
Մենակատար՝ Սերգեյ Պոլտավսկի (ալտ)
Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար թիվ 1
Մենակատար՝ Լեա Զու (ջութակ)
Կինոերաժշտություն՝
«Կտոր մը երկինք», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Գիքոր», «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Գործուղում առողջարան», «Արևիկ», «Յոթ սարից այն կողմ»
Երաժշտություն թատերական ներկայացումներից «Անավարտ մենախոսություն»