Հետևեք մեզ։

Կայացել է Բլինքեն֊Լավրով հեռախոսազրույց. Բլինքենը կոչ է արել ազատ արձակել ՌԴ֊ում ձերբակալված ամերիկացի լրագրողին

23:21, 02 ապրիլ 2023
Կայացել է Բլինքեն֊Լավրով հեռախոսազրույց. Բլինքենը կոչ է արել ազատ արձակել ՌԴ֊ում ձերբակալված ամերիկացի լրագրողին

Այսօր  հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև։ Նրանք քննարկել են The Wall Street Journal-ի ամերիկացի թղթակից Էվան Գերշկովիչի ձերբակալության հարցին։ ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ` Լավրովը նշել է, որ  Գերշկովիչին ձերբակալել են լրագրողական կարգավիճակի քողի տակ պետական գաղտնիք կազմող տվյալներ հավաքելիս։

Ըստ ԱՄՆ֊ի` Բլինքենը նշել է, որ Բլինքենը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Էվան Գերշկովիչին և, ըստ նրա` անօրինական կերպով ձերբակալված ԱՄՆ քաղաքացի Փոլ Ուելանին։