Եգիպտոսի ֆուտբոլի ասոցիացիայի (EFA) անդամները Աֆրիկայի ազգերի գավաթում հաջողության հասնելու համար կով են զոհաբերել, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով թիմի խոսնակ Մուհամեդ Մորադին:
Թիմը նշել է, որ մորթված կովի միսը բաժանվել է Կահիրեի կարիքավոր մարդկանց։ 2008 թվականին Գանայում Աֆրիկայի գավաթի ժամանակ ֆուտբոլիստները զոհաբերել էին նաև հորթ, դրանից հետո թիմը դարձավ մրցաշարի հաղթող։
Եգիպտոսի հավաքականը Աֆրիկայի գավաթի խմբային փուլում երեք անգամ ոչ-ոքի խաղաց և երկրորդ տեղից դուրս եկավ փլեյ-օֆֆ: Եգիպտացիները 1/8 եզրափակչում կխաղան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հետ։
Եգիպտոսի ֆուտբոլի ասոցիացիայի անդամները Աֆրիկայի ազգերի գավաթում հաջողության հասնելու համար կով են զոհաբերել
22:05, 27 հունվար 2024