Շարժիչի խափանումը Աֆղանստանում Falcon 10-ի կործանման առաջնահերթ պատճառներից մեկը կարող է լինել, սակայն այլ վարկածներ ևս քննարկվում էր․ հայտնել էր ՌԴ քննչական կոմիտեն։
Սակայն, քիչ առաջ քննիչներն այլ տվյալներ են հայտնել, ըստ որի՝ Աֆղանստանում կործանված Falcon 10 ինքնաթիռը թռիչքի թույլտվություն չի ունեցել։
«Աֆղանստանում կործանված Falcon 10 ինքնաթիռը պատկանել է մի ընկերության, որը չուներ օդային փոխադրումների լիցենզիա»,-Ria.ru-ին ասել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչ Մարիա Տրուբնիկովան։ Նրա խոսքով՝ ընկերության սեփականատերը եղել է երկրորդ օդաչուն։
«Վթարված ինքնաթիռը օրինական կերպով պատկանել է «Աթլետիկ գրուպ» ՍՊԸ-ին, որի հիմնադիրն ու գլխավոր տնօրենը երկրորդ օդաչու Գրաչովի նախկին կինն է։ Ինքը՝ Գրաչովը, անմիջական մասնակցություն է ունեցել ինքնաթիռի շահագործման մեջ։ Ընկերությունը միջազգային թռիչքներ իրականացնելու, այդ թվում՝ ուղեւորատար ավիափոխադրումներ իրականացնելու լիցենզիա չի ստացել»,- ասել է Մարիա Տրուբնիկովան։
Falcon 10-ն անհետացել է ռադարներից հունվարի 20-ի երեկոյան։ Օդանավը վթարի է ենթարկվել Աֆղանստանի Բադախշան նահանգի լեռներում։ Ինքնաթիռը ծանր հիվանդ Աննա Եվսյուկովային և նրա ամուսնուն՝ Անատոլի Եվսյուկովային Թաիլանդից տեղափոխում էր Մոսկվա։ Երկու ուղեւորներն էլ մահացել են, ողջ է մնացել չորս անձ։