Հետևեք մեզ։

Մեր կողմից ձեռք բերված սպառազինությունը, որոնց մեծ մասը հակառակորդից ձեռք բերված ավար էր, զգալի մասը հանձնեցին Ադրբեջանին․ Սեյրան Օհանյան

13:35, 28 հունվար 2024
Մեր կողմից ձեռք բերված սպառազինությունը, որոնց մեծ մասը հակառակորդից ձեռք բերված ավար էր, զգալի մասը հանձնեցին Ադրբեջանին․ Սեյրան Օհանյան

Արցախի հայաթափումից հետո մեզ անհրաժեշտ է գոտեպնդվել ու ոտքի կանգնել։ Դժվար է՝ այսօր գնահատել բանակի վիճակը։ Այդ հարցը պետք է տալ իշխանություններին, որոնք պարտավոր էին այս տարիների ընթացքում ամբողջ ներուժը ներդնել և բանակի մարտական կարողությունները վերականգնել։ Այս մասին այսօր Եռաբլուրում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։շ

Ըստ Օհանյանի՝  եթե գործող իշխանություններն ինչ-որ բան էլ արել են,արել են ուշացումով, թերացումներով, եթե այդպես չլիներ, ապա 2021-2023 թվականների մարտական գործողությունների ժամանակ կունենայինք հաջողություններ․ «Որքան էլ դժվար լինի, հայկական բանակի զինվորներն ու հրամանատարները բոլոր փուլերում էլ մարտնչել են, և Եռաբլուրը դրա առհավատչյան է»։

 

ՊՆ նախկին նախարարը հիշեցրեց, հայոց բանակը կազմավորվել է չափազանց դժվարին՝ պարտադրված պատերազմի, շրջափակման ու երկրաշարժի պայմաններում։

«Բայց նույնիսկ այդ պայմաններում մենք կարողացել ենք ֆիդայական ջոկատներից կանոնավոր բանակ կառուցել ու հասնել հաղթանակների։ Միասնականությունը ու բարոյահոգեբանական ոգին այն գործոններն են, որոնց շնորհիվ կարող ենք հասնել  հաղթանակների, բայց այս իշխանությունների ժամանակ միասնականությունը ոչնչացվեց։ Կանոնավոր բանակը այս իշխանությունների օրոք նորից վերածվեց կամավորական ջոկատների, ու մեր կողմից ձեռք բերված սպառազինությունը, որոնց մեծ մասը հակառակորդից ձեռք բերված ավար էր, զգալի մասը հանձնեցին Ադրբեջանին։ Պատերազմում բանակը չի պարվել, այլ այս իշխանությունների ղեկավարած պետությունը»,- ասաց Սեյրան Օհանյանը։